10 փաստ չինական խոհանոցի մասին, որ գուցե չգիտես

06/03/2020

Չինական խոհանոցը աշխարհի ամենահետաքրքիր ուտեստներով է լի: Այս խոհանոցի մասին խոսում են ամեն բան՝ թե՛ լավը, թե՛ վատը, սակայն մի բան հաստատ է՝ այն իսկապես յուրահատուկ է ու չինական մշակույթի պես բազմագույն:

Ահա 10 փաստ չինական խոհանոցի մասին, որ գուցե չգիտես:

1. Հյուսիսային Չինաստանում բնակվող մարդիկ ուտում են ցորենի արիշտայով կերակուրներ, մինչդեռ Հարավային Չինաստանի մարդկանց համար գլխավոր ուտելիք է համարվում բրինձը: Սա պայմանավորված է երկրի կլիմայական տարբերությամբ: 

2. Բրինձը մատուցվում է առանձին խորը ափսեով: Միսը, բանջարեղենն ու այլ ուտելիքներ նույնպես մատուցվում են առանձին, սակայն ընդհանուր՝ սեղանի շուրջ նստած բոլոր մարդկանց համար: 

3. Չինաստանում աճեցնում են տարբեր տեսակի մրգեր ու բանջարեղեն: Կան բանջարեղենի տեսակներ, որոնց անունը նույնիսկ չեք լսել՝ կծու վարունգ, ձմերուկի ու բողկի խառնուրդ, ձվաձև բադրջան, ուտելու մոլախոտեր և սա դեռ ամենը չէ: 

4. Չինացիները դանակով ու պատառաքաղով չեն ուտում: Նրանք միշտ այնպիսի չափի ուտելիքն են պատրաստում, որ հնարավոր լինի ուտել դրանք ուտելիս օգտագործվող ձողերով: Ի դեպ Չինաստանում վերջին տվյալներով մեկ տարվա կտրվածքով օգտագործվել է ուտելիս օգտագործվող մեկանգամյա 45մլն փայտիկ: Այս պատճառով երկրի իշխանությունները հարկեր են սահմանել մեծ քանակությամբ մեկանգամյա փայտիկներ օգտագործելու դեպքում, որպեսզի կրճատեն դրանց օգտագործման թիվը՝ դրանց փոխարեն օգտագործելով մետաղյա ձողեր: 

5. Տեղացիները սիրում են ուտելիքներին հիշվող ու միաժամանակ հետաքրքիր կամ տարօրինակ անուններ տալ: Շատ ուտելիքների անուններ ընդհանրապես կապ չունեն տվյալ ուտելիքի հետ: Օրինակ «Ծառ բարձրացող մրջյուններ» անունն ունեցող ուտեստը վերմիշել է խոզի մանրացված մսով: 

6. Հարգված հյուրը չինական ընտանիքում նստում է սեղանի գլխավերևում: Այդպես նա նաև մոտ է գտնվում սեղանին դրվող լավ ուտելիքներին: 

7. Եթե չինացի ընկերդ կամ ուղղակի ծանոթդ ափսեիդ մեջ ուտելիք է դնում, դա ցույց է տալիս, որ հարգում է քեզ ու սիրում, այլ ոչ թե կարծում է, որ ինքդ չես կարող անել դա: Այսպես են նաև երիտասարդները ցույց տալիս իրենց հարգանքը տան մեծահասակի հանդեպ: 

8. Չինացիները աղ ու բիբար չեն դնում սեղանին, քանի որ նրանք գրեթե չեն օգտագործում շատ երկրների սեղաններից անպակաս այս համեմունքները: Դրանց փոխարեն, սակայն, նրանց սեղանին կարող ես գտնել չիլի, քացախ ու սոյայի սոուս: Իսկ եթե աղ խնդրես նրանցից, շատ դեպքերում քեզ կամ չեն հասկանա, կամ էլ կհասկանան ու կզարմանան: 

9. Նրանց շատ կերակրատեսակներ խորհուրդ ու նշանակություն ունեն: Կարևոր են նաև դրանց գույնը, անվան ճիշտ արտասանությունն ու դրանց հետ կապված լեգենդները: Սնահավատությունն ու ավանդույթները ստիպում են չինացիներին որոշ ուտելիքներ ուտել միայն կոնկրետ օրերի ու միջոցառումների: 

10. Իրականում այսօր Չինաստանում միջատներ ու սողուններ քիչ մարդիկ են ուտում և շատ չինացիներ նույնիսկ ծիծաղում են, երբ զբոսաշրջիկները փորձում են համտեսել դրանք: